Մատչելիության հղումներ

Բյուրականի աստղադիտարանը արձագանքում է Գիտպետկոմի արձանագրած խախտումներին


Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահի 2011-ի ապրիլի 18-ի հրամանով, բազային ֆինանսավորում ստացող գիտական հիմնարկներում ապրիլ-հունիս ամիսներին կոմիտեն մոնիտորինգ է իրականցրել` համակարգում առկա բացթողումները վերհանելու եւ հետագա գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Ուսումնասիրություներն իրականացվել են գիտական 3 կազմակեպություններում` բյուջեյից ֆինանսավորվող 6 ծրագրերի մասով: Դրանցից 4-ը` ԵՊՀ-ում, մեկը` ԿԳՆ-ի բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում եւ մեկը` Բյուրականի աստղադիտարանում:

Մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են իրավական բնույթի մի շարք բացթողումներ: Ֆինանսական բնույթի խախտումներ գիտպետկոմը հիմնականում հայտնաբերել է Բյուրականի աստղադիտարանում եւ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոնում:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասաց, որ արձանագրված ֆինանսական խախտումներն արդեն շտկված են եղել հենց ստուգումների ժամանակ: Վերջին երկու տարիներին աստղադիտարանը մասնակցելով հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրին` շահել է 3 նախագիծ, որոնց գումարը ստացել են տարեվերջին եւ դրանով մուծել լույսի վարձն ու աշխատավարձ վճարել:

Օրվա բանախոսները նշում են, որ աստղադիտարանը Գիտպետկոմի հետ որեւէ անհամաձայնություն չունի, բայց այն, որ այս երկու կառույցների ջրերը մի առվով չեն հոսում, ակնհայտ է:

Բանախոոսները մտավախություն ունեն, որ ֆինանսական խախտումների մասին տարածվող լուրերը կխանգարեն Ռուսաստանի ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը: Բանն այն է, որ տիեզերական աղբի հայտնաբերման եւ արձանագրման համար «Ռոսկոսմոս»-ի կողմից Հայաստանին տրամադրվելու է խոշոր գումար: Ինչի շրջանակներում նախատեսվում է վերականգնել աստղադիտարանի երկու խոշոր դիտակները:
please wait

No media source currently available

0:00 0:07:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG