Մատչելիության հղումներ

Հիտլերի տեղակալի գերեզմանը ոչնչացվել է


Գերմանիայում ոչնչացվել է Ադոլֆ Հիտլերի տեղակալ Ռուդոլֆ Հեսի գերեզմանը` նեոնացիստների կողմից որպես ուխտավայր դրա օգտագործմանը վերջ տալու համար:

Բավարիայի Վունսիդել ավանի գերեզմանատանը, որտեղ թաղված էր Հեսը, արտաշիրիմում են կատարել, նրա մնացորդները դիակիզել են, ապա, գերեզմանատան ադմինիստրատոր Անդրեաս Ֆաբելի փոխանցմամբ, մոխիրը լցրել են մի լիճ, որի անունը գաղտնի է պահվում:

Ռուդոլֆ Հեսը ձերբակալվել էր 1941 թվականին Անգլիայում եւ 1946 թվականի Նյուրնբերգյան դատավարության ժամանակ դատապարտվել ցմահ ազատազրկման: Նա մահացել է 93 տարեկանում` 1987 թվականին. Հեսին կախված են գտել Բեռլինի «Սպանդաու» բանտի իր խցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG