Մատչելիության հղումներ

Սոարեշ. «Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զիջումների գնան»


Ձգձգվող հակամարտությունները ամենահրատապ խնդիրն են, քանի որ դրանք արգելակում են տարածաշրջանի բոլոր ոլորտների զարգացումը, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւափաչը, եւ հենց ԵԱՀԿ-ն` անվտանգության իր համապարփակ հայեցակարգով, լավագույն ֆորումն են հակամարտության լուծման գործում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու համար: «Այդուհանդերձ, Մինսկի խումբը չի կարող որոշումներ ընդունել կողմերից մեկի փոխարեն: Կողմերը իրենք պետք է համաձայնության գան: Լուծումը պետք է լինի փոխզիջումային, եւ, հետեւաբար, երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան իրենց որոշ պահանջներում», - հավելել է Սոարեշը:

Նա ընդգծել է, որ թեեւ դա բարդ եւ ցավոտ գործընթաց է հակամարտության կողմերի համար, սակայն խաղաղ լուծումը առաջ շարժվելու միակ կենսունակ եղանակն է:

Սոարեշը նաեւ խոստացել է որպես ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ տարածաշրջան այցելել հնարավորինս շուտ:

Այս տարվա մարտին նա տարածաշրջան էր այցելել որպես ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG