Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում զինված միջադեպի հետեւանքով զինծառայող է զոհվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բեյլագանում տեղակայված զորամասում զինված միջադեպի հետեւանքով զինծառայող է զոհվել:

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությունը, զինծառայող Արիֆ Ջաֆարովը անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով կրակել է զենքից, գնդակը դիպել է նրա ծառայակից Հիքմեթ Յուսիֆովին, ով տեղում մահացել է:

Ջաֆարովը փախուստի է դիմել հանցագործության վայրից, եւ ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG