Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանա - ամերիկյան զորավարժություններ Ռումինիայում


Ադրբեջանցի 100-ից ավելի զինծառայողներ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 30-ին Ռումինիայում: Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության միջազգային բաժնի պետ, գեներալ Ռամիզ Նաջաֆովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մասնագետների մասնակցությամբ Բաքվում անցկացվող սեմինարի ժամանակ Նաջաֆովը ասել է նաեւ, որ առաջիկա զորավարժությունները ամենամասշտաբայինն են լինելու այս տարվա ընթացքում:

Ադրբեջանցի զինծառայողները զորավարժություններին մասնակցելու են իրենց սպառազինությամբ եւ հանդերձանքով: Նրանց Ռումինիա է տեղափոխելու հատուկ այդ նպատակով հատկացվելիք ռազմա-տրանսպորտային օդանավը:

Սեպտեմբերին ադրբեջանա - ամերիկյան զորավարժություններ են անցկացվելու նաեւ Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG