Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանացի պատգամավորները News Corp.-ի սկանդալի շուրջ հարցեր կուղղեն Քեմերոնին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի խորհրդարանում պատասխանելու է պատգամավորների հարցերին` կապված հայտնի մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին պատկանող News Corp.-ի շուրջ ծավալվող սկանդալի հետ:

Քեմերոնը, ով ընդհատել է իր ուղեւորությունը Աֆրիկա, պետք է պատասխանի պատգամավորների հարցերին, թե ինչու է իր գրասենյակը աշխատանքի վերցրել Էնդի Քուլսոնին` Մերդոքին պատկանող News of the World պարբերականի նախկին խմբագրին:

News of the World-ի աշխատակիցները մեղադրվում են տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մեջ, որը հսկայական սկանդալի պատճառ է դարձել Մեծ Բրիտանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG