Մատչելիության հղումներ

Հայաստանում է Լիոնի քաղաքապետը


Երեւանում է Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբը, որին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ - ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը:

«Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի եւ Երեւանի միջեւ շարունակվում է եւ իր նպաստն է բերում երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայ - ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվել ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսեւորել իրենց ունակություններն ու հնարավորությունները», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին եւ Լիոնի խորհրդի անդամներին` հայերի եւ Հայկական հարցի նկատմամբ ուշադրության եւ սատարման համար: «Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG