Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտոնյաները հանդիպել են Քադաֆիի ներկայացուցիչների հետ


Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք հանդիպել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ռեժիմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել երրորդ երկրում:

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն` ամերիկյան կողմը լիբիացի պաշտոնյաներին եւս մեկ անգամ ներկայացրել է Քադաֆիի անհապաղ հրաժարականի իր պահանջը:

Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը այդ հանդիպումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված կարեւորագույն քայլ է որակել:

Ամերիկյան կողմը, սակայն, հայտարարում է, որ առաջիկայում չի ծրագրում նման հանդիպում անցկացնել Լիբիայի կառավարության ներկայացուցիչների հետ:

Անցած ուրբաթ օրը ավելի քան երեք տասնյակ արեւմտյան եւ արաբական պետություններ ճանաչեցին ապստամբների ձեւավորած ժամանակավոր խորհուրդը որպես Լիբիայի ժողովրդի իրավունքները ներկայացնող լիազոր մարմին:

Երեկ միջազգային հանրության այդ քայլը սուր քննադատության ենթարկեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG