Մատչելիության հղումներ

logo-print

Ուրուգվահայ հայտնի մարզիկը կմասնակցի Համահայկական խաղերին


Uruguay -- Gabriel Melkonian, a sportsmen of Armenian origin, undated.

Uruguay -- Gabriel Melkonian, a sportsmen of Armenian origin, undated.

Ուրուգվահայ լողորդ 24-ամյա Գաբրիել Մելքոնյանը, ով Ուրուգվայում եւ Արգենտինայում բազմաթվի ռեկորդներ է սահմանել ու տարբեր մեդալներ շահել, կմասնակցի Համահայկական խաղերին` ներկայացնելով Մոնտեվիդեոն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզիկն ասել է, որ ուրախ է հայրենիքում լինելու, հայրենակիցների հետ շփվելու հնարավորության համար` հավելելով, որ ձգտելու է հաղթանակի:

Մելքոնյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի հայ համայնքին եւ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանին` այդ հնարավորությունն իրեն ընձեռելու համար:


Դիեգո Կարամանուկյան, Մոտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG