Մատչելիության հղումներ

Ի՞նչ խնդիրներ ունեն երիտասարդ գիտնականները


Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ամփոփել է 2011-ի առաջին կիսամյակի գործունեությունը:

Նա նշել է, ընդհանուր առմամբ` 2011 թվականին ֆինանսավորվել եւ երաշխավորվել են շուրջ 184 գիտական ծրագրեր: Նախորդ տարվա համեմատ ավելի շատ են երիտասարդների կողմից ներկայացծած նախագծերը:

Մայիսի 18-ի կառավարության որոշմամբ ընդունվել են գիտության զարգացմանը եւ դրանց իրականացմանը նպաստող մի շարք ծրագրեր:

2010-ի ընթացքում ֆինանսավորված 711 ծրագրերում թեմաների ղեկավարների զգալի մասը, ըստ Հարությունյանի, երիտասարդ գիտնականներ են:

«711 թեմաներում թեմաների ղեկավարների 2-3%-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, որը բավականին լուրջ թիվ է, եթե այս երիտասարդների 10%-ն էլ աշխատեն Հայաստանում` ես կհամարեմ, որ մենք շատ մեծ գործ արեցինք », - ասաց Հարությունյանը:

Գիտպետկոմի նախագահի պնդմամբ, գիտությամբ զբաղվող երիտասարդների թվի աճ է նկատվում: Իսկ «Հայկական աստղագիտական ընկերակցության» համանախագահ Արեգ Միքայելյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցներից մեկում մտահոգություն էր հայտնել, թե գիտության ոլորտում ֆինանսական հատկացումներն այնքան աննշան են, որ դրանց մասին խոսելն ավելորդ է:

«10-20% ավելացումը միեւնույնն է ոչինչ չի տա: Եկեք պարզ խոսենք, մեզ մոտ հիմա գիտնականը ստանում է 35.000 դրամ աշխատավարձ, ենթադրենք դա դարձնենք 40 կամ 50 հազար, միեւնույնն է, դա այն գումարը չէ, որով մենք կարողանանք երիտասարդներին գրավել դեպի գիտություն: Տեղաշարժեր կան, բայց դրանք շատ չնչին են, այն մասշտաբի քայլեր չեն, որ կտրուկ փոխեն գիտության վիճակը», - կարծում է Արեգ Միքայելյանը:

Երիտասարդ գիտնական Արսեն Առաքելյանը ներկայացնում է գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Որպեսզի կանխվի երիտասարդ գիտնականների արտահոսքը, զրուցակցիս խոսքով, հարկավոր է երիտասարդ գիտական ներուժի զարգացման համար ռեսուրսներ նախատեսել:

«Որովհետեւ այս պահին ռեսուրսները հատկացվում են գիտական դպրոցների պահպանման վրա, բայց ռեսուրսներ, որոնք թույլ կտան երիտասարդ գիտնականին աճել` դրա ուղղությամբ դեռ գումար չի հատկացվում», - կարծում է Արսենը:
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG