Մատչելիության հղումներ

Համահայկական 5-րդ խաղերին ակնկալվում է շուրջ 3 հազար մարզիկների մասնակցությունը


Ալբերտ Ազարյանը առաջնորդում է Հայաստանի պատվիրակությունը Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը, 8-ը օգոստոսի, 2008թ.
Ալբերտ Ազարյանը առաջնորդում է Հայաստանի պատվիրակությունը Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը, 8-ը օգոստոսի, 2008թ.

Համահայկական խաղերը այս տարի կմեկնարկեն օգոստոսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Առայժմ մասնակցության հայտ են ներկայացրել 2214 մարզիկներ 86 քաղաքներից` անցյալ տարվա 94 քաղաքների փոխարեն: Սակայն, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով, տվյաները վերջնական չեն, եւ ենթադրվում է, որ բացման օրը մասնակիցների թիվը կանցնի 3 հազարը, քանի որ նախնական հայտեր կան մի շարք քաղաքներից:

Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձը` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս, սեղանի թենիս, բադմինտոն, թեթեւ ատլետիկա, լող, շախմատ եւ մինի-ֆուտբոլ: Մրցումներն անցկացվելու են պետական եւ մասնավոր մարզադաշտերում: Աշխարհի 100 քաղաքներից ժամանած սփյուռքահայ մարզիկները` հիմնականում ոչ արհեստավարժ, մրցելու են այս 10 սպորտաձեւերում:

Իշխան Զաքարյանը նշում է, որ խաղերի նպատակը հայրենիք - սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդում է սպորտի միջոցով:

Բացման եւ փակման արարողություններին հանդիսատեսի մուտքը մարզադաշտ լինելու է անվճար: Մի քանի հեռուստաընկեություններ ստացել են ցուցադրման արտոնագիր, եւ քաղաքացիները հնարավորություն կունենան մրցումները դիտել նաեւ ուղիղ հեռարձակումով:

Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Իշխան Զաքարյանի խոսքով` այդ օրերին սպասվում է 8-10 հազար զբոսաշրջիկների հոսք Հայաստան, որոնցից մոտ 3.5-4 հազարը կգան հարեւան Իրանից, հրավերներ կան Թուրքիայի մեր հայրենակիցներին, եւ կլինեն ժամանողներ եվրոպական երկրներից:

Համահայկական խաղերն ունեն 12 տարվա պատմություն: 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը առաջին անգամ աշխարհի 23 երկրների 62 քաղաքների մարզական պատվիրակություններ ժամանեցին Հայաստան «Սպորտ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Առաջին խաղերի ծրագրում ընդգրկված էր 7 մարզաձեւ` այսօրվա 10-ի փոխարեն: Խաղերի ջահը վառվեց Գառնիի տաճարում, իսկ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը այն մտցրեց մարզադաշտ:

Համահայկական 5-րդ խաղերի մեկնարկը
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG