Մատչելիության հղումներ

Համանախագահներին ընդունեց Սերժ Սարգսյանը


Տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այսօր ավելի վաղ միջնորդներին ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG