Մատչելիության հղումներ

Ըստ թուրքական աղբյուրների` Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ Ղարաբաղի հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով թուրքական թերթերի, մասնավորապես` Sabah-ի եւ Star-ի հաղորդագրությունները, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին հայտնել է, որ «մանրամասն քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը»:

Շաբաթ երեկոյան կայացած հանդիպման ընթացքում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի քննարկման մասին ավելի վաղ արդեն հաղորդվել էր:

Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ, ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հրապարակած սղագրության, Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման մասին չեն խոսել ո'չ Քլինթոնը եւ ո'չ էլ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG