Մատչելիության հղումներ

Լոնդոնի ոստիկանապետը հրաժարական ներկայացրեց


Իր պաշտոնից հրաժարական է ներկայացրել Լոնդոնի ոստիկանության պետ Փոլ Սթիվենսոնը: Նրա հրաժարականը հաջորդեց News of the World պարբերականի շուրջ վերջերս ծագած սկանդալին:

Վերջերս հայտնի էր դարձել, որ այդ թերթի լրագրողները ոստիկանության ներկայացուցիչներին կաշառելու միջոցով կարողացել են գաղտնալսել բազմաթիվ մարդկանց, այդ թվում` հայտնի անձանց հեռախոսային խոսակցությունները:

Սթիվենսոնը հերքել է պարբերականի լրագրողների հետ ոստիկանների կապերի մասին լուրը:

Նույն սկանդալի հետ կապված ձերբակալվել էր News of the World-ի նախկին խմբագիր Ռեբեքա Բրուքսը, ով այնուհետեւ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG