Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում քննարկել է հայ–թուրքական հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ երեկոյան Ստամբուլում հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ առանց հավելյալ մանրամասների։

Իր հերթին Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնի հավատարմությունն է հայտնել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններին։ «Մեր բարեկամությունը անխախտ է, դաշինքը՝ամուր»,–հայտարարել է պետքարտուղարը եւ ընդգծել,–«Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի վերելքը՝ որպես տնտեսական ուժ, որպես առաջնորդ երկիր՝ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս, եւ գնահատում է պաշտոնական Անկարային որպես շատ արժեքավոր դաշնակից՝ մի շարք հրատապ միջազգային խնդիրների լուծման ճանապարհին»։

Թուրքիայի արտգործնախարարից բացի Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունեցել նաեւ այդ երկրի նախագահի ու վարչապետի հետ, մանրամասները առայժմ չեն հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG