Մատչելիության հղումներ

Օբաման օրենսդիրներին կոչ է անում կանխել «տնտեսական Արմագեդոնը»


Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել օրենսդիրներին՝ որքան հնարավոր է արագ փոխհամաձայնության գալ բյուջեի պակասորդի շուրջ եւ դրանով իսկ, ինչպես Օբաման է նշել՝ «կանխել հնարավոր տնտեսական Արմագեդոնը»։

ԱՄՆ–ի պետական պարտքն արդեն անցել է 14 տրիլիոն դոլարից՝ գերազանցելով օրենքով արձանագրված թույլատրելի սահմանային շեմը։ Եթե Կոնգրեսը օրենք չընդունի այդ շեմը բարձրացնելու մասին, ապա օգոստոսի սկիզբին ԱՄՆ–ը տեխնիկական դեֆոլտ կհայտարարի, այսինքն՝ կառավարությունը չի կարողանա կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչը, ըստ փորձագետների, ծայրահեղ ծանր հետեւանքներ կարող է թողնել նաեւ համաշխարհային տնտեսության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG