Մատչելիության հղումներ

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղյալ հայտարարել Օբամայի հանդիպումը Դալայ Լամայի հետ


Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղյալ հայտարարել նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի հետ, որը նախատեսված է այսօր երեկոյան Սպիտակ Տանը։

Պաշտոնական Պեկինը պնդում է, որ «այդ հանդիպումը միջամտություն է Չինաստանի ներքին գործերին, եւ որ այն կարող է հարված հասցնել երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերություններին»։

Մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել է, որ այս հանդիպմամբ Վաշինգտոնն ուզում է իր աջակցությունը հայտնել «Տիբեթի առանձնահատուկ կրոնական, մշակութային եւ լեզվական ինքնությանը տիբեթցիների իրավունքների պաշտպանությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG