Մատչելիության հղումներ

Միջմշակութային երկխոսություն հայ եւ եվրոպացի երիտասարդների միջև


20 երիտասարդներ եվրոպական 15 երկրներից Հայաստան են ժամանել «Ամառային համալսարան» ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի եւ իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրներում, իսկ Հայաստանում անց է կացվում առաջին անգամ:

Ամեն տարի ընտրվում են տարբեր թեմաներ, այս տարվա թեման էր «Եվրոպական ինտեգրացիան և մշակութային փոխանակումը, միջմշակութային հաղորդակցությունը հայ եւ եվրոպացի երիտասարդների միջև»:

Երիտասարդները Հայաստանում կանցկացնեն 10 օր, որոնց ընթացքում կծանոթանան Հայաստանի մշակույթին եւ պատմությանը:

Մայքլ Նոումանը Գերմանիայից կիսվում է իր մի քանի օրվա տպավորություններով. – «Դուք դժվար պատմություն եք ունեցել, հատկապես երբ խոսքը վերաբերում է այժմ Թուրքիայում գտնվող տարածքներին: Ձեր մշակույթն ու ավանդույթներն էլ շատ ավելի հին են քան մերը` Գերմանիայինը: Այստեղ այցելել ենք շատ եկեղեցիներ, թանգարաններ, եղել ենք Մատենադարանում: Շատ հետաքրքիր բաներ կային տեսնելու»:

Ֆինլանդիայի մասնակից Մարթան էլ տպավորված է հայերի հյուրասիրությամբ ու օգնելու պատրաստակամությամբ։

«Մի օր տուն գնալուց մի հայ տղա առաջարկեց մեզ տուն հասցնել: Իրոք շատ հաճելի էր: Նա պարզապես ցանկացավ մեզ օգնել»,- ասում է նա:

Անդրեան, ով ժամանել է Ավստրիայից, մինչ այժմ չէր եղել Հայաստանում: Ուզում է ուսումնասիրել երկիրը, Երեւանը եւ հատկապես մարդկանց:

«Ավստրիացիների հետ համեմատած այստեղ մարդիկ շատ ավելի հանգիստ են, ես դա հասկացա օդանավակայանում, երբ վիզաների գրանցման կետում բավականին մեծ հերթ էր, իսկ մարդիկ կատակում ու ծիծաղում էին», - ասում է Անդրեան:

Երիտասարդներն այցելել են տարբեր եկեղեցիներ ու հուշահամալիրներ:

«Ես հասկացա, որ Հայաստանը շատ հարուստ մշակույթով ու ավանդույթներով երկիր է, որը չէի ակնկալում միգուցե այն պատճառով, որ շատ փոքր է», - խոստովանում է Անդրեան:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG