Մատչելիության հղումներ

Բարեգործական ռոք համերգ՝ պատանիների մասնակցությամբ


13 եւ 14 տարեկան պատանիներից բաղկացած Nebula ռոք խումբը 2 տարի է, որ ներկայանում է տարբեր համերգներով: Այս ընթացքում խմբի երգերը հասցրել են հնչել տարբեր բեմերից: «Հաղթանակ» զբոսայգում Nebula խումբը կազմակերպել էր բարեգործական ռոք համերգ:

Խմբի սոլո կիթառահար Դավիթը նշեց, որ գաղափարը իրենն է եղել: «Մարի Իզմիրյանի անվան մանկատունը հաճախ ենք համերգներով լինում: Մի ահավոր վիճակ էր. դաշնամուրի ստեղները մեջն ընկած, թավջութակի լարերի մեկը չկար: Որոշեցինք համերգի ընթացքում հավաքված գումարով ստաղնաշարային գործիք նվիրել մանկատանը»:

Nebula խմբի վոկալիստ Լուսին նշեց, որ համերգի կազմակերպման ընթացքում հանդիպել են մարդկանց եւ խմբերի, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել. – «Կային խմբեր որ արձագանքեցին բացասական, բայց շնորհակալություն այն խմբերին, որոնք ակտիվ մասնակցեցին եւ օգնեցին»:

Համերգին մասնակցում էին 4 խմբեր, որոցից էր “Worm Rain”-ը եւ “4 elements”-ը: նրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ էր իմացել համերգի մասին: “In coma” խմբի վոկալիստ Էմիլը նշեց, որ իրենք միշտ մասնակցում են բարեգործական համերգներին. այս համերգի մասին իմացել են խմբի կրթառահար Հայկից:

Համերգին California դուետ անվանումով հանդես եկան 11–ամյա Ֆիլիպն եւ Կարոն: Սա նրանց առաջին ելույթն էր, որին ներկայացան ռուսական ռոք ոճում:

«Երգերի բառերի հեղինակը Կարոն է, իսկ եւ երեժշտությունը գրել է Ֆիլիպը», - նշեցին պատանիները եւ ավելացրին, որ պատրաստվում են խումբ հիմնել:

Մինչ այգու նստարաններին տաղավորված տատիկներն եւ պապիկները վայելում էին համերգը, կազմակերպիչները շրջում էին եւ մարդկանց առաջարկում բարեգործության համար իրենց փոքրիկ ներդրումն անել:

Հանդիսատեսը մեծ թիվ չէր կազմում, հիմնականում խմբերին ծանոթ 5 տասնյակի հասնող երիտասարդներն էին:
XS
SM
MD
LG