Մատչելիության հղումներ

Moody's–ը նվազեցնում է պորտուգալական 7 բանկերի վարկանիշները


Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Պորտուգալիայի 7 բանկերի վարկանիշները:

Հեղինակավոր վարկանիշային գործակալությունը նշել է, որ պորտուգալական բանկերի վերաբերյալ կայացված այս որոշումը պայմանավորված է հուլիսի սկզբին Պորտուգալիայի ազգային պարտքին «թափոնի» կարգավիճակի շնորհմամբ:

Վերոհիշյալ 7 բանկերին հաջողվել էր անցնել Եվրոպական բանկային մարմնի հակաճգնաժամային աուդիտը, սակայն այդ փաստը Moody's գործակալությանը իր որոշումից հետ չի կանգնեցնել:

Եվրոպական բանկային մարմնի կողմից Եվրոպայի ողջ տարածքում գործող 90 բանկերում անցկացված սթրես-թեսթերը տապալել է 8 բանկ: Եվրոպական բանկային մարմնի կարծիքով այդ 8 բանկերը չեն կարողանա դիմագրավել եւս մեկ տնտեսական ճգնաժամի: Դրանցից երկուսը հունական բանկեր են, հինգը` իսպանական եւ մեկը` ավստրիական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG