Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել կազմակերպության բարեփոխումների շուրջ:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

Նա ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կարեւոր դերակատարումն ու ջանքերը հակամարտության լուծման գործընթացում:

Նալբանդյանը Զանիերին հրավիրել է այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG