Մատչելիության հղումներ

logo-print

Ամփոփվեց «Համացանց, հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը


2010 թվականի նոյեմբերից Երեւանում ընթանում էր «Համացանց, հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը, որի շրջանակներում լսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ ստացան ինտերնետից օգտվելու հմտություններ:

«Մենք նպատակ ունեինք ստեղծելու մի համայնք, որտեղ խուլերը կբարձրաձայնեն իրենց խնդիրները, հաջողությունները: Ինտերնետի շնորհիվ նրանց այլեւս անհրաժեշտ չէ այն երրորդ մարդը, ով պետք է թարգմանի խուլի եւ լսող մարդու խոսակցությունը», - ուրբաթ օրը ծրագրի ամփոփման ժամանակ ասաց ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանը:

Ծրագրիր ընթացքում ստեղծվել է deafnet.blogspot.com բլոգը, «Լռության ձայն» էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց մասին տեղեկատվություն է տեղադրվում: Սոցիալական ցանցերում նաեւ 20-ից ավելի լսողության հետ խնդիր ունեցող մարդկանց համար էջեր են ստեղծվել:

Ծրագրին մասնակցել են տարիքի մարդիկ` 13-ամյա Նարեկից մինչեւ 63-ամյա Ալեքսանդրը, Բոլոր մասնակցիները այսօր ծրագրի մասնակցության վկայականներ ստացան:

«Խուլերը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի նկատելի դառնան այս հասարակության մեջ, պարզապես մենք պետք է չանտեսենք այն խնդիրները, որոնք կան», - ասում է Դեհերյանը:

Իսկ խնդիրները, Դեհերյանի խոսքով, բազմաթիվ են` խուլերը դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու, բուհեր ընդունվելու եւ առհասարակ հասարակությանը ինտեգրվելու գործընթացներում:

«Խուլերին չեն ընդունում աշխատանքի, չիմանալով, թե ինչ հնարավորություն ունի խուլը, միանգամից մերժում են», - ասում է սուրդոթարգմանչուհի Աննա Բերբերյանը:

2011 թվականի հունվարից լսողության հետ խնդիր ունեցող մարդկանց կողմից սկսվեց մի ակցիա, որով նրանք ուզում են վերականգնել Հայաստանի 3500 լսողության հետ խնդիր ունեցող մարդկանց ինֆորմացված լինելու իրավունքը: Քանի որ ոչ մի հեռուստաալիք այսօր չի ապահովում ծրագրերին զուգահեռ սուրդոթարգմանություն, խուլերը չեն կարողանում օգտվել հեռուստատեսությունից: Նրանց պայքարի արդյունքում հուլիսի 7-ին կառավարության կողմից հավանության արժանացավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կբարելավվի խուլերի տեղեկացծված լինելու իրավունքը:
XS
SM
MD
LG