Մատչելիության հղումներ

Ոստիկանության օպերլիազորը ձերբակալվել է կաշառառության կասկածանքով


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա երեկ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը») հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանի կողմից մի քաղաքացուց 500 դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Ստեփան Սիմոնյանը ձերբակալվել եւ հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է խոշոր տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով զրկելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG