Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Բեռնար Ֆասիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների շուրջ:

Համանախագահները Երեւան են ժամանելու հուլիսի 18-ին եւ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ակնկալվում է, որ տարածաշրջան այցի շրջանակներում միջնորդները կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG