Մատչելիության հղումներ

Քուրդ զինյալների եւ թուրք զինվորների բախման հետեւանքով 20 մարդ է զոհվել


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Թուրքիային Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում:

Պետքարտուղարի այս հայտարարությունը վերջին դեպքերի արձագանքն է. Թուրքիայի իշխանությունների հաղորդման համաձայն` Դիարբեքիրի լեռներում քուրդ զինյալների դարանակալ հարձակման հետեւանքով 13 թուրք զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել են, սպանվել են նաեւ քուրդ 7 զինյալներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել` ստեղծված իրավիճակը քննարկելով բանակի հրամանատարության եւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Փետրվարից ի վեր սա առաջին նման խոշոր բախումն էր քուրդ զինյալների եւ թուրք զինծառայողների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG