Մատչելիության հղումներ

Վրացի լրագրողները ակցիա են անցկացրել ի պաշտպանություն կալանավորված գործընկերների


Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրի մոտ, ի պաշտպանություն կալանավորված գործընկերներ-ֆոտոլրագրողների բողոքի ակցիա են անցկացրել վրացի լրագրողները:

Ֆոտոլրագրողները մեղադրվում են լրտեսության մեջ:

Նախօրեին Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումը արդյունք չէր տվել` իշխանությունները հրաժարվել էին փոխել ֆոտոլրագրողների խափանման միջոցը, չէին համաձայնել հրապարակել նաեւ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը, որը մինչեւ այժմ հույժ գաղտնի է քննվում:

Ֆոտոլրագրողները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները` հայտարարելով, որ այն շինծու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG