Մատչելիության հղումներ

logo-print

Աշնանը Երեւանում կանցկացվի «Popok» միջազգային գովազդային փառատոնը


«Popok» փառատոնի կազմակերպիչների ասուլիսը:

«Popok» փառատոնի կազմակերպիչների ասուլիսը:

«Popok» գովազդի միջազգային փառատոնի կազմակերպիչները այսօր հրավիրած ասուլիսին խոսեցին այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվելիք փառատոնի եւ ոլորտում առկա խնդիրների մասին:

Փառատոնի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանի խոսքերով, այս տարի պետք է ավելի «գունավոր ու հետաքրքիր» ներկայացնեն փառատոնը:

Ժյուրիի անդամներ լինելու են տարբեր երկրների խոշոր գովազդային գործակալությունների ներկայացուցիչները, այդ թվում` Եվրոպայի արտ տնօրենների ակումբի (ADCE) նախագահ Ֆրանկո Մորետին, ով կնախագահի ընդհանուր ժյուրին:

Փառատոնը կտեւի երեք օր, կանցկացվեն վարպետության դասընթացներ:

Ըստ Րաֆֆի Նիզիբլյանի, փառատոնը նաեւ ուսուցողական նպատակ ունի:

Խոսելով հայաստանյան գովազդային շուկայում առկա խնդիրներից` մասնագետները նշեցին, որ գովազդի որակը կախված է ոչ միայն գովազդ ստեղծողներից, այլեւ պատվիրատուներից: Վերջիններս երբեմն հստակ չեն գիտակցում գովազդի արդյունավետությունը եւ չեն վստահում գովազդային մասնագետներին:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, լավ գովազդ ունենալու համար անհրաժեշտ է, որ մի քանի առաջատար հեռուստաընկերություններ բարձրացնեն գովազդի գները:

Նրա համոզմամբ, եթե գները բարձրանան, գովազդի հոսքը կգնա ավելի թույլ հեռուստաընկերություններ, դրանցից գովազդատուները կգնան դեպի թերթեր, ամսագրեր, եւ մենք կունենանք ինքնաֆինանսավորվող լրատվամիջոցներ:
XS
SM
MD
LG