Մատչելիության հղումներ

ԵՄ-ն 19 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին


Եվրամիության դրոշը

Եվրամիության դրոշը

Եվրամիությունը 19.1 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:

Եվրահանձնաժողովը երեկ ընդունել է Հայաստանի համար 2011 թվականի Գործողությունների տարեկան ծրագրի առաջին մասը, որը կոչված է նպաստել առեւտրի, վիզային ռեժիմի ազատականացման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Հայաստան - Եվրամիություն ապագա համագործակցության, ինչպես նաեւ կառավարման որակի բարելավման համար պատասխանատու հայաստանյան հաստատությունների տեխնիկական եւ վարչական կարողությունների ուժեղացմանը:

«Արաբական գարունը» մեծացրեց Եվրոպական հարեւանությունում կառավարման բարեփոխումների ակնկալիքները», - հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: - «Ազդեցությունը, որ այդ փոփոխությունները ունեցան Եվրոպական հարեւանության, այդ թվում` Հայաստանի վրա, հնարավոր չէ անտեսել: Այսօր Գործողությունների տարեկան ծրագրի ընդունումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում հարեւան գործընկեր երկրների հասարակություններին իրենց ժողովուրդների բարեկեցության համար անհրաժեշտ այդ բարեփոխումները ստանձնելու հնարավորություն ընձեռելու հարցում»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության առաջնայնությունը 2011-13 թվականներին լինելու է ուշադրության կենտրոնացումը ժողովրդավարական կառույցների բարելավման, լավ կառավարման, առեւտրի եւ ներդրումների խթանման եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG