Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցելու հարցում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը


Ադրբեջանը հավակնում է ընտրվել 2012-13 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ այդ հարցում Ռուսաստանի աջակցությունն են ակնկալում: Նա հայտնել է, որ անդամակցության հնարավորությունն արդեն քննարկել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովն էլ ասել է, որ Ադրբեջանը այդպես կարող է ավելի դյուրին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG