Մատչելիության հղումներ

Հայաստանի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր կայացած առաջին նիստում միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրեց Գարեգին Ազարյանին:

Լաուրա Գալստյանը ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ, Արմեն Սմբատյանը` քարտուղար:

Նոր ԿԸՀ-ի յոթ անդամները նշանակվել են Հայաստանի նախագահի երեկվա հրամանագրով: Գարեգին Ազարյանը եւ Լաուրա Գալստյանը ԿԸՀ-ի անդամներ են նշանակվել Վճռաբեկ դատարանի, Արմեն Սմբատյանը` Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ:

Ազարյանը գլխավորում էր նախկին ԿԸՀ-ն եւ այդ հանձնաժողովի կազմից միակն է, ով ընդգրկվել է նոր հանձնաժողովի կազմում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG