Մատչելիության հղումներ

Համանախագահները վաղը կժամանեն տարածաշրջան, Երեւանում կլինեն հուլիսի 18-ին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղը ժամանելու են Բաքու, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ` նախատեսված են միջնորդների հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, համանախագահները Երեւանում կլինեն հուլիսի 18-ին եւ կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

APA-ի փոխանցմամբ` ակնկալվում է, որ միջնորդները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Հուլիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այցելելու է Մոսկվա` շարունակելու ղարաբաղյան կարգավորման բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG