Մատչելիության հղումներ

Թուրքիան սկսում է ադրբեջանցիների նախագծած դիպուկահար հրացանի արտադրությունը


Թուրքիան սկսում է 12.7 միլիմետր տրամաչափի «Իստիգլալ» դիպուկահար հրացանի արտադրությունը, որը նախագծել են ադրբեջանցի մասնագետները:

Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել են Քիմիական արդյունաբերության եւ մեխանիկայի թուրքական ընկերությունից (MKEK), ադրբեջանական կողմի հետ կնքված պայմանագրի շրջանակներում արդեն իրականացվում է անհրաժեշտ տեխնոլոգիայի փոխանցման գործընթացը:

Թուրքիայում արտադրվելիք այս զինատեսակը առաջարկվելու է, նախ եւ առաջ, թուրքական զինված ուժերին, ապա ներկայացվելու է նաեւ արտասահմանյան երկրներին:

16 կիլոգրամ զանգված ունեցող հրացանը, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, կարող է խոցել 2 հազար մետր հեռավորության վրա գտնվող թիրախը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG