Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է Աֆղանստանի նախագահի եղբոր սպանությունը


Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր` Քանդահարի շրջանային խորհրդի նախագահ Ահմադ Վալի Քարզայի սպանությունը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին ասել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը իր ցավակցությունն է հղել Քարզայի ընտանիքին:

Աֆղանստանի նախագահի եղբորը, ըստ «Ազատ Աֆղանստան» ռադիոկայանի, սպանել է նրա թիկնապահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG