Մատչելիության հղումներ

logo-print
«Ազատ Աֆղանստան» ռադիոկայանի փոխանցմամբ, Քանդահարում երեքշաբթի առավոտյան սպանել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կրտսեր եղբորը` Քանդահարի շրջանային խորհրդի նախագահ Ահմադ Վալի Քարզային:

Նրա մահվան լուրը պաշտոնապես հաստատել է Քանդահարի «Միրվայիս» հիվանդանոցը:

Մի հաղորդագրության համաձայն` Ահմադ Վալի Քարզային իր տանը սպանել է նրա թիկնապահներից մեկը: Ըստ մեկ այլ աղբյուրի` նախագահի եղբորը սպանել է նրա տուն այցելած հյուրը:

Երկու աղբյուրներն էլ հաղորդում են, որ թիկնապահներն անմիջապես տեղում սպանել են Ահմադ Վալի Քարզային սպանողին:

Թալիբները հայտարարել են, թե իրենք են կազմակերպել նախագահի եղբոր սպանությունը եւ այն համարում են իրենց լուրջ նվաճումը:

Ահմադ Վալի Քարզայը համարվում էր Աֆղանստանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, նրա անունը կապված էր նաեւ կոռուպցիոն խոշոր սկանդալի հետ:

Աֆղանստանի պաշտոնյաները «Ազատ Աֆղանստան» ռադիոկայանի թղթակցին հայտնել են, որ այսօրվա գրոհի ընթացքում սպանվել է նաեւ Քանդահարի շրջանային խորհրդի փոխնախագահ Ամիր Լալային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG