Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» նավի խորտակման կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

Հարյուրից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած նավաբեկության կապակցությամբ Ռուսաստանում այսօր սուգ է հայտարարված:

Նույն օրը Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ տարեց մարդիկ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, անկեղծ կարեկցանքը՝ Ուկրաինայի նախագահին եւ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG