Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Վրաստան - Կրոնական կազմակերպություններին իրավական կարգավիճակ շնորհող օրենքի ընդունման դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, 10-ը հուլիսի, 2011թ.

Վրաստան - Կրոնական կազմակերպություններին իրավական կարգավիճակ շնորհող օրենքի ընդունման դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, 10-ը հուլիսի, 2011թ.

Եվրամիությունը ցանկանում է ակտիվացնել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում` հակամարտությունների ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ նաեւ պատրաստվում է նոր ներկայացուցիչ նշանակել տարածաշրջանում: «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագրի գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակի հետ:

Վրաստանում կրկին հակահայկական հայտարարություններ են հնչում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու` այդ երկրում իրավական կարգավիճակ ստանալուց հետո: Հակահայկական հրապարակումներ հայտնվեցին վրացական մամուլում, որտեղ վկայաբերվում էին Վրաց կաթողիկոս-պատրիարքի այն խոսքերը, թե Վրաստանի խորհրդարանում ընդունված օրենսդրությունը կրոնական փոքրամասնություններին իրավական կարգավիճակ շնորհելու մասին վտանգավոր է վրաց եկեղեցու համար:

Այսօր Վաշինգտոն է մեկնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա պաշտոնական հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Անցած շաբաթ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը այցելեց Երեւան եւ Բաքու, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանձնեց Դմիտրի Մեդվեդեւի հատուկ ուղերձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

XS
SM
MD
LG