Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել


Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիրմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, երկու խորհրարանների նախագահների առանձնազրույցի ընթացքում քնարկվել են երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Վլադիմիր Լիտվինը մասնակցել են երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG