Մատչելիության հղումներ

Հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետը


Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը անցած շաբաթ աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Նշելով, որ Քոչարյանը ներկայացրել է նաեւ արձակուրդի դիմում` Անանյանը հայտնեց, որ մարզպետի հրաժարականի դիմումը կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո, մոտ մեկ ամիս անց` կառավարության նիստում:

Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու կառույցի ղեկավար Արամ Քոչարյանը Լոռու մարզը ղեկավարում է 2006 թվականի դեկտեմբերից:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG