Մատչելիության հղումներ

Լավրովը Վաշինգտոնում կքննարկի նաեւ Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր պաշտոնական այցով մեկնում է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ամերիկացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության տվյալներով, այցի շրջանակներում Լավրովը տարբեր մակարդակներում քննարկելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին առաջարկները:

Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարարը կարճատեւ այցերով եղավ Երեւանում եւ Բաքվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մեդվեդեւի ուղերձը փոխանցելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG