Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը քննադատում է Ռուսաստանի ԶԼՄ-ների աշխատանքը


Թուրքմենստանի ղեկավարությունը խստորեն քննադատել է ռուսական ԶԼՄ-ների աշխատանքնը, հայտարարելով, թե դրանք աղավաղված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել Աբադան քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին։

Ըստ ռուսական լրատվամիջոցների եւ մի շարք իրավապաշտպանների, Աբադանում զինապահետսի պայթյունի հետեւանքով զոհվել են մեծ թվով մարդիկ եւ ավերվել են բազմաթիվ շենքեր։

Թուրքմենստանի արտաքին գործոց նախարարությունը պնդում է, որ շոգ եղանակի հետեւանքով պայթել է հրավառությունների ընդամենը մեկ պահեստ, ինչի արդյունքում ոչ ոք չի սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG