Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմության ղեկավարները բոյկոտում են երկխոսությունը


Սիրիայի կառավարությունը հայտարարել է, թե երկրում 4 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամն ու հակամարտությունը հաղթահարելու նպատակով Դամասկոսում նախաձեռնել է երկօրյա բանացություններ ընդդիմության հետ։

Մինչդեռ ընդդիմության առաջատար ղեկավարներն ու ակտիվիստները բոյկոտում են այդ բանակցությունները։

Կառավարությունը բանակցություններն անվանել է «ազգային երկխոսություն»։

Կառավարությունը ներկայացնում է փոխնախագահ Ֆարուկ ալ-Շարաան, բանակցություններին մասնակցում են մի խումբ մտավորականներ եւ ընդդիմության ոչ ամենահեղինակավոր ներկայացուցիչները։

Օրակարգում բազմակուսակցական համակարգ ստեղծելու, ինչպես նաեւ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի գոյության երաշխիքը հանդիսացող` տասնամյակներ գործող արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու հարցերն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG