Մատչելիության հղումներ

logo-print

Լիբիայում մարտեր մայրաքաղաք տանող ճանապարհին


Լիբիայում` մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հարավ-արեւելք գտնվող շրջանում շարունակվում են մարտերը գնդապետ Մուամար Քադաֆիի բանակի եւ ապստամբների խմբավորումների միեջեւ։

Քադաֆիի ստորաբաժանումները Գուալիշ գյուղի մոտակայքում «Գրադ» տեսակի կայանքներից հրթիռներ են արձակել ապստամբների դիրքերի ուղղությամբ։ Ապստամբները պատասխանել են հակահրասայլային հրթիռներով։

Հուլիսի 7-ին ապստամբների հսկողության տակ անցած Գուալիշը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այդ գյուղով է անցնում մայրաքաղաք տանող ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG