Մատչելիության հղումներ

Հայաստանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը` որպես անկախ պետություն», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է եւ հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման եւս մեկ օրինակ», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Այս պահի դրությամբ, Հարավային Սուդանի անկախությունը ճանաչել են մոտ երկու տասնյակ պետություններ, այդ թվում` Հյուսիսային Սուդանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Իտալիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG