Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 3.2 միլիարդ եվրո է հատկացրել Հունաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Հունաստանին 3.2 միլիարդ եվրո հատկացնելու մասին` Եվրամիության հետ համատեղ հատկացվող հրատապ օգնության փաթեթի շրջանակներում:

ԱՄՀ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը ընդգծել է հատկացվող միջոցների մեծ նշանակությունը: Հիմնադրամի գնահատմամբ, Հունաստանը «որոշակի առաջընթաց» է գրանցել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, եւ երկիրը կարող է 2012-ի առաջին կեսից կրկին շարժվել տնտեսության առաջընթաց զարգացման ուղղությամբ :

Եվրամիության եւ ԱՄՀ-ի կողմից Հունաստանին հատկացվող արտակարգ օգնության փաթեթը, որ ուղղված է ծանրագույն ճգնաժամից երկիրը դուրս բերելուն, կազմում է 110 միլիարդ եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG