Մատչելիության հղումներ

Քադաֆին կրկին սպառնում է


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ուրբաթ օրը կրկին սպառնալիք է հնչեցրել եվրոպական երկրների հասցեին` հայտարարելով, որ «հարյուրավոր լիբիացիներ կուղարկի»` ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանն ի պատասխան հարվածներ հասնելու համար:

Քադաֆին ասել է, թե իր գործողությունների հիմքում լինելու է «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը:

Reuters գործակալության փոխանցմամբ, Քադաֆին ուրբաթ օրը ելույթ է ունեցել Տրիպոլիից 800 կիլոմետր հարավ գտնվող Սաբհա քաղաքում եւ հայտարարել է, թե երբ «պատերազմը տեղափոխվի Եվրոպա», ՆԱՏՕ-ն «կզղջա» իր գործողությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG