Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եգիպտոսին կոչ է անում անցկացնել ազնիվ եւ բաց ընտրություններ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում: 9-ը հուլիսի, 2011թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում: 9-ը հուլիսի, 2011թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Եգիպտոսին կոչ է արել անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ:

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում Եգիպտոսի արտգործնախարարի Մոհամմադ էլ-Օրաբիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նաեւ արագացնել դատավարություններն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքացիական անձանց սպանությունների համար:

Ուրբաթ օրը Եգիպտոսի բազմաթիվ քաղաքներում ցուցարարները կրկին պահանջում էին արագացնել բարեփոխումների իրականացումը:

Երկրի անցումային կառավարության ղեկավար Էսամ Շարաֆը ակնարկել է, որ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն գալիք սեպտեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG