Մատչելիության հղումներ

Լոնդոնում գրավի դիմաց ազատ է արձակվել News of the World թերթի նախկին գլխավոր խմբագիր Էնդի Քոուլսընը:

Նրան ձերբակալել էին ուրբաթ օրը` ոստիկանության աշխատակցին կաշառելու կասկածանքով: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ թերթի աշխատակից Քլայվ Գուդմենը եւ անանուն մի տղամարդ:

Ձերբալակութուններից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անցկացնել հատուկ հետաքննություն` պարզելու, թե ինչպես են լրագրողները ապօրինաբար մուտք գործում 2005 թվականին Լոնդոնում իրականացված ահաբեկչության զոհերի եւ Իրաքում ուԱֆղանստանում զոհված բրիտանացի զինվորների հարազատների ձայնային եւ էլելտրոնային փոստարկղերը:

Քոուլսընը News of The World թերթում աշխատել է 2003-2007 թվականներին: 2010 թվականի մայիսից Միացյալ Թագավորության վարչապետի խորհրդականն էր լրատվամիջոցների հետ կապերի գծով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG