Մատչելիության հղումներ

Վախճանվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջերալդ Ֆորդի այրին


Կալիֆորնիայում 93 տարեկան հասակում վախճանվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ (1974- 1977 թթ.) Ջերալդ Ֆորդի այրին` Էլիզաբեթ Ֆորդը:

2006 թվականին մահացած Ջերալդ Ֆորդի հետ Էլիզաբեթը ապրել է 58 տարի:

Էլիզաբեթ Ֆորդը ժամանակին կազմակերպել էր լայն քարոզարշավ` ուղղված կրծքի քաղցկեղի կանխարգելմանը: Նա հայտնի էր նաեւ որպես կանանց իրավունքների ջատագով:

1982 թվականին նա ստեղծել է բժշկական կենտրոն, որտեղ բուժում են ստացել ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ տառապող տասնյակ հազարավոր հիվանդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG