Մատչելիության հղումներ

Դատարանը որոշել է կալանավորել ձերբակալված լրագրողներին


Վրաստան. - Ֆոտոլրագրողների համերաշխության ակցիան երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
Վրաստան. - Ֆոտոլրագրողների համերաշխության ակցիան երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
Թբիլիսիում այսօր դատարանը որոշել է կալանավորել հուլիսի 7-ի լրտեսության մեղադրանքով ձերբակալված 3 ֆոտոլրագրողներին:

Կալանավորվածներից մեկի փաստաբանը հայտնել է, որ նրանց գործով դատավարությունը սկսվելու է սեպտեմբերի 1-ին եւ փակ է լինելու:

Գիորգի Աբդալաձեն, Զուրաբ Կուրցինաձեն եւ Իրակլի Գեդենիձեն մեղադրվում են լրտեսության մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Հուլիսի 7-ին ձերբակալված Նատիա Գոդենիձեն` Վրաստանի նախագահի աշխատակազմի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեի կինը, ազատ է արձակվել:

Երեկ երեկոյան շուրջ երկու տասնյակ ֆոտոլրագրողներ ձերբակալված գործընկերների հետ համերաշխության ցույց են անցկացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG