Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը անհանգստացած է Վաշինգտոնում սիրիացի դիվանագետների գործողություններով


Միացյալ Նահանգները անհանգստություն են հնչեցրել սիրիացի դիվանագետների գործողությունների կապակցությամբ, որոնք տեսանկարահանել ու լուսանկարել են Սիրիայում բռնաճնշումների դեմ Վաշինգտոնում կայացած խաղաղ ցույցերը:

Այդ առնչությամբ ուրբաթ օրը ԱՄՆ-ի Պետքարտուղարություն է հրավիրվել Սիրիայի դեսպան Իմադ Մուսթաֆան, որի հետ զրույց է անցկացրել պետքարտուղարի օգնական Էրիկ Բոսուելը:

Ուրբաթ օրը ավելի վաղ սիրիական իշխանությունները Միացյալ Նահանգներին մեղադրել էին իրենց երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Առիթը Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդի այցն էր զանգվածային բողոքների կենտրոն Համա քաղաքը, որտեղ նա հանդիպումներ էր ունեցել ընդդիմադիրների հետ:

Պաշտոնական Վաշինգտոնը հերքել է այդ մեղադրանքը` հայտարարելով, որ Սիրիայի իշխանությունները նախապես տեղյակ էին պահվել Ֆորդի այցի մասին:

Սիրիացի ակտիվիստների տվյալներով, ուրբաթ օրը երկրում անցկացված բազմաթիվ բողոքի ցույցերի ժամանակ հարյուր հազարավոր ցուցարարները պահանջել են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG